Ազգային խաղեր

Ազգագրական փառատոն 2023-ի շրջանակներում 5 տարեկաններն այս շաբաթ ծանոթացան մի քանի ազգային խաղերի, դարձան կրող ու տարածող: Այնքան սիրելի են դարձել դրանք, որ ամեն օր ցանկություն են հայտնում խաղալու, երբեմն՝ ինքնակազմակերպվում, ձեռնարկում ու խաղում՝ կողք-կողքի նստած զույգերով. ,,Տատի տատի կրակ կա՞…,, , ,,Ճվիկ-թռնոցի,, , ,,Հարոցի-խնոցի,, : Իհարկե, փառատոնի ընթացքում և դրանից դուրս ազգային խաղերին ծանոթացումը շարունակական է լինելու: Ձեզ էլի հետաքրքիր տեսանյութեր ենք խոստանում )))

Оставьте комментарий