Եթերը շնչում է ազգային մշակույթով

Հունվարը ճամբարային ստուգատեսների ամիս է:Ազգագրական փառատոն 2023-ը լավ հնարավորություն է սովորողներին ծանոթացնելու ազգային մշակույթին: Հրաշալի է, երբ 5-6 տարեկան երեխաները մեծ սիրով ու հետաքրքրությամբ են ծանոթանում գորգերին, տարազներին, դրանց գույներին ու առանձնահատկություններին: Հարց ու պատասխաններն ամենահավեսն են. մեկը հարց է տալիս, մյուսները ոգևորությամբ փնտրում ընկերոջ հարցի պատասխանը, զարմացնում երևակայության անսահմանությամբ: ,,Ժպտերեսիկ,, ռադիոյի հերթական եթերը ազգային շնչով է: Բարի վայելում.

Ազգային խաղեր

Ազգագրական փառատոն 2023-ի շրջանակներում 5 տարեկաններն այս շաբաթ ծանոթացան մի քանի ազգային խաղերի, դարձան կրող ու տարածող: Այնքան սիրելի են դարձել դրանք, որ ամեն օր ցանկություն են հայտնում խաղալու, երբեմն՝ ինքնակազմակերպվում, ձեռնարկում ու խաղում՝ կողք-կողքի նստած զույգերով. ,,Տատի տատի կրակ կա՞…,, , ,,Ճվիկ-թռնոցի,, , ,,Հարոցի-խնոցի,, : Իհարկե, փառատոնի ընթացքում և դրանից դուրս ազգային խաղերին ծանոթացումը շարունակական է լինելու: Ձեզ էլի հետաքրքիր տեսանյութեր ենք խոստանում )))

Աշխատակարգ 16.01-20.01

Ուսումնական երկրորդ շրջան

Երկուշաբթի

08:30-09:00 սովորողների դիմավորում

09:20-11:10` լողուսուցում

11:10-13:30` Լիանա Ռոզիկյանի հետ

13:30-14:00` հանգստի ժամ

14:00-15:00` ազգային խաղուսուցում

15:00-15:30` հետճաշիկ

15:30-16:10 ծեփամածիկով աշխատանք

16:10-16:30 խմբասենյակի խնամք

16:30-17:00 Ճանապարհում

Читать далее