Բնագիտական փորձ. գունավոր պղպջակներ

3.2 ջոկատի հետ իրականացրինք բնագիտական փորձ, որի արդյունքում համոզվեցինք՝ ջուրը և ձեթը չեն խառնվում իրար, ձեթը ջրի երեսին է հայտնվում: Ընթացքը հետաքրքիր ու հավես էր, մանավանդ, երբ ասպիրինի ազդեցությամբ գունավոր պղպջակներ երևացին:

Մանրամասն՝ տեսանյութում

Հետաքրքիր փորձ

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում 5 տարեկանների հետ իրականացրինք հետաքրքիր փորձ՝ հրաբուխ: Սովորողների համար այն կրկնակի սիրելի է դառնում, երբ նախապես ծեփամածիկով սար են պատրաստում՝ պատրաստ ժայթքման)))

Մանրամասն՝ տեսանյութում

Հետաքրքիր փորձ. եղյամապատ ճյուղեր

Փորձն ինձ համար էլ էր շատ հետաքրքիր այնքանով, որ երբեք չէի կատարել, ոչ էլ լսել էի սրա մասին: Վերջերս հանդիպեցի ինչ-որ կայքում ու որոշեցի միանգամից սովորողների հետ փորձարկել: Արդյունքը միանգամից չէր երևալու, ամեն օր հետևում էինք զարգացմանը. ,,Բա ու՞ր ա ձյունը, չի սպիտակել,, … Մտավախություն ունեի, որ չի ստացվի: Դե, այդպես էլ կլիներ, կիմանայինք, որ փորձն անհաջող է, բայց երրորդ օրը երբ մտա խմբասենյակ, բոլորը ոգևորությամբ վազեցին դեպի ինձ ու հայտարարեցին, որ ճյուղերն արդեն մի թեթև ձյունոտվել են))) Ստացվեց ու շա՜տ հավես…

Տեսանյութը՝

Գույնից՝ գույն

5 տարեկաններն իրականացրին հետաքրքիր փորձ, որի ընթացքում բացահայտեցին՝ ինչ նոր երանգներ կարելի է ստանալ՝ տարբեր գույների խառնուրդից: Ամեն նոր երանգի դիմավորում են հրճվանքով ու ծափողջույններով))) Հավեսի գույներ…

Հետաքրքիր փորձ

Սովորողների ամենասիրելի ու ամենազվարճալի գործունեությունների շարքից են հետաքրքիր փորձերը, որոնք ամեն անգամ զարմացնում ու հրճվանքի առիթ են դառնում: Միշտ նախապես հարցնում եմ՝ ինչի համար են անհրաժեշտ պարագաները, ինչ ենք անելու՝ ըստ իրենց: Թերևս սա ամենահետաքրքիր հատվածն է աշխատանքի՝ ինձ համար, որովհետև աշխատում է երևակայությունն ու լսում եմ անսպասելի պատասխաններ: Սովորողներն էլ անհամբեր սպասում են արդյունքին:

Տեսանյութը՝