Եթերում ,,Ժպտերեսիկ,, ռադիոն է

Սա Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների երկարացված օրվա սովորողների թվով առաջին ռադիոնյութն է, որտեղ պատմում են նոր ուսումնական տարվա մեկնարկի, տոն օրվա՝ սոպտեմբերի 1-ի մասին: Իսկ թե ինչ էր նկարել Լեոն՝ գունավոր կավիճներով, կիմանաք ռադիոնյութը լսելուց հետո:)))

Կոմիտասյան օրերը՝ Կաքավիկով

Օրորոցայինները պետք է Կոմիտասով հնչեն: Սա ազգապահպանման գլխավոր հրամայականներից է: Սովորողները վաղ տարիքից ծանոթանում են Կոմիտասի կյանքին, թողած գանձերին, դառնում նրա երաժշտության կրողն ու տարածողը: Ունկնդրել ենք ,,Կաքավիկը,, , սովորել, ծանոթացել թռչնին և փորձել պատկերել:

Տեսանյութը՝

Երկիր մոլորակը՝ մեր ափի մեջ

,,Տիեզերք,, նախագծի շրջանակներում ծանոթացանք արևի, լուսի, մոլորակների հետ, իմացանք՝ երկինքն ինչու է կապույտ, ինչ է ամպը՝ մուլտֆիլմերի ու հեքիաթների միջոցով, սեփական դիտարկումներով ու քննարկումներով: Հետո որոշեցինք ափի մեջ առնել մոլորակը՝ ծեփելով այն:

Տեսանյութը՝

Հետաքրքիր փորձ

Սովորողների ամենասիրելի ու ամենազվարճալի գործունեությունների շարքից են հետաքրքիր փորձերը, որոնք ամեն անգամ զարմացնում ու հրճվանքի առիթ են դառնում: Միշտ նախապես հարցնում եմ՝ ինչի համար են անհրաժեշտ պարագաները, ինչ ենք անելու՝ ըստ իրենց: Թերևս սա ամենահետաքրքիր հատվածն է աշխատանքի՝ ինձ համար, որովհետև աշխատում է երևակայությունն ու լսում եմ անսպասելի պատասխաններ: Սովորողներն էլ անհամբեր սպասում են արդյունքին:

Տեսանյութը՝