Թումանյանական ընթերցումներ՝ ընտանիքում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատվածը՝ փետրվար ամիս

Նպատակը և խնդիրները՝

  • Թումանյանական օրերի մասնակիցը դարձնել նաև ընտանիքի անդամներին
  • Ընտանեկան թատրոնների միջոցով զարգացնել սովորողների երևակայությունն ու ստեղծագործական միտքը
  • Ձևավորել ինքնուրույնություն՝ ստեղծագործություն ընտրելու և այն որևէ տարբերակով ներկայացնելու գործում
  • Ծանոթացում հեղինակի անծանոթ ստեղծագործություններին

Արդյունքը՝

Հավես տեսաֆիլմերի, ռադիոնյութերի ստեղծում

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներ, ուսուցիչներ, ծնողներ, այլ ցանկացողներ

Աշխատանքի ժամանակացույց

Փետրվարի 1 — փետրվարի 20

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիրներ

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
  • Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:

Իրականացման ընթացքը՝ ըստ Հասմիկ Մաթևոսյանի նախագծի

Արդյունք

Սովորողները, սաները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ, բեմադրել ծեսին համապատասխան ներկայացում,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող: