Տոնական ռադիոեթեր

,,Ժպտերեսիկ,, ռադիոյի 2022 թվականի վերջին թողարկումը տոնական է: Աշխարհի մաքրամաքուր լուսատուները խոսում են իրենց սպասելիքներից, բարեմաղթում են ու խաղաղության խնդրանքով դիմում գալիք տարուն՝ ամենքիս համար, ամենքիս փոխարեն: Եվ թող որ…

Ժպտերեսիկ ռադիո. ինչպե՞ս ծնվեց ձյունը

Ձմեռ պապի՞կն է իր մատներով ձյուն շաղ տալիս, կամ թե՝ կախարդում: Գուցե ամպե՞րն են չորանում, դառնում ձյուն: Թե՞ ամպերը երբ բարկանում են, այդ ժամանակ էլ ձյուն է տեղում, հը՞ն… Եսիմ…Ինձ այսպես պատմեցին 5 տարեկանները)))

Ամեն օր նկատում եմ սպասում. լուսամուտից դուրս են նայում սովորողներն ու. ՙՙԲա եթե ձմեռ ա, ինչու՞ ձյուն չի գալիս՚՚… Որոշեցի ռադիոյի հերթական եթերը նվիրել սպասված թիթեռնիկներին ու հասկանալ՝ ինչպիսին է 5 տարեկանների պատկերացումը բնության հերթական երևույթի մասին: Թե որտեղից է առաջանում անձրևն, արդեն գիտեն, ձյան մասին էլ իմացան, բայց այս հավես, մանկան պարզությամբ, սիրուն երևակայությամբ եթերց հետո:

Հետաքրքիր փորձ. եղյամապատ ճյուղեր

Փորձն ինձ համար էլ էր շատ հետաքրքիր այնքանով, որ երբեք չէի կատարել, ոչ էլ լսել էի սրա մասին: Վերջերս հանդիպեցի ինչ-որ կայքում ու որոշեցի միանգամից սովորողների հետ փորձարկել: Արդյունքը միանգամից չէր երևալու, ամեն օր հետևում էինք զարգացմանը. ,,Բա ու՞ր ա ձյունը, չի սպիտակել,, … Մտավախություն ունեի, որ չի ստացվի: Դե, այդպես էլ կլիներ, կիմանայինք, որ փորձն անհաջող է, բայց երրորդ օրը երբ մտա խմբասենյակ, բոլորը ոգևորությամբ վազեցին դեպի ինձ ու հայտարարեցին, որ ճյուղերն արդեն մի թեթև ձյունոտվել են))) Ստացվեց ու շա՜տ հավես…

Տեսանյութը՝

Ձմեռնամուտ

Հավես տեխնոլոգիական աշխատանքը երբեք չի ձանձրացնում սովորողներին, անգամ, երբ պետք է մանրակրկտորեն պատրաստել ամեն դետալ, մի քանի անգամ սոսնձել չենթարկվող բամբակն ու նույնքան անգամ լվալ ձեռքերը ))) Սիրով են աշխատում, որովհետև գիտեն՝ ի՜նչ սիրուն ձմեռնամուտի տեսարան են ստեղծելու իրենց ձեռքով ու ոգևորությամբ ասեն. ,,Էս կարո՞ղ ենք տանել տուն, համ ցույց կտանք, համ տունը կզարդարենք,, … Տարե՜ք, ու թող այդ ոգևորությունը, ժպիտն ու սերը միշտ ապրի ձեր տանն ու սրտերում, որ միշտ նույնքան սիրուն արարեք:

Տեսանյութը՝

Ինքնաշեն խաղալիքներ. դահուկորդ, Ձմեռ պապ

Սովորողների սիրելի զբաղմունքն է տեխնոլոգիական աշխատանքը, մանավանդ, երբ արդյունքում ստանալու են ամանորյա դեկոր-խաղալիք, որը ոչ միայն զարդարելու է խմբասենյակի մի փոքրիկ անկյուն, այլև ծառայելու է՝ որպես խաղալիք: Ամանորյա տրամադրություն ու ժպիտներ են փոխանցում 5 տարեկանները…

Տեսանյութը՝

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանում իրականացրել ենք մի շարք նախագծեր.

Հաջողված եմ համարում այն բոլոր նախագծերը, որոնց ընթացքում հնարավոր է եղել իրականացնել տեխնոլոգիական աշխատանք: Սովորողները հաճույքով են աշխատում, սիրում են ստեղծագործել:

5 տարեկաններին գրավում են նաև հետաքրքիր փորձերը, ազգային-բակային խաղերն ու ծեսերը: Սիրում են իմանալ ու համեմատականներ տանել՝ ինչպես ենք այսօր նշում տվյալ տոնը և ինչպես են նշել հնում: Դառնում են ազգայինի կրող ու հավանություն տալ հենց ազգային ավանդույթներին: Կարծում եմ՝ մեծ ձեռքբերում է:

Ամփոփում՝ ըստ ամիսների

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ռոդարիական Գնդլիկ բոքոնիկ

,,Ժպտերեսիկ,, ռադիոյի հերթական թողարկման եթերում հեքիաթի ժամ է: Հայտնի և սիրելի հեքիաթը սովորողները համպատրաստից ներկայացնում են ռոդարիական հնարքով՝ փոխելով հերոսներին և ընթացքը: Հաճույք է, երբ ինքդ էլ չգիտես՝ ինչպիսի արդյունք է լինելու, ուր են տանելու 5 տարեկանների մտքերը, ինչ նոր բացահայտում ես անելու նրանց հետ…

Հարթակում ծնողն է…Գաթաթխիկի ծես

Գաթաթխիկը, կարելի է ասել, տարեմուտի ամենասիրուն և սիրելի ծեսն է՝ համեմված խորհրդով, ազգային երգերով, ասիկներով… Համն ու բույրը, կարմրաթուշ, նախշազարդ տեսքն էլ ապահովում են փոքրիկները՝ պատրաստելով սիրով, ոգևորությամբ: Իհարկե՝ առանց Սարգսի մայրիկի օգնության գործից այսքան լավ գլուխ չէինք հանի))) Լիլիթն այնքան ջերմությամբ ու սիրով էր անում ամեն բան, պատմում գաթայի խորհրդի մասին…

Մանրամասն՝ տեսանյութում

Աշխատակարգ 26.12-28.12

Երկուշաբթի

09:20-11:10` լողուսուցում

11:10-13:30` Լիանա Ռոզիկյանի հետ

13:30-14:00` հանգստի ժամ

14:00-15:00` ,,Մարդուկ ջարդուկը,, մուլտֆիլմի դիտում

15:00-15:30` հետճաշիկ

15:30-16:10 ծեփամածիկով աշխատանք

16:00-16:30` ուշադրության խաղեր, խմբասենյակի խնամք

16:30-17:00` ճանապարհում

Երեքշաբթի

11:00-13:30` Լիանա Ռոզիկյանի հետ

13:30-14:00` հանգստի ժամ

14:00-15:00` ալրախաղ

15:00-15:30` հետճաշիկ

15:30-16:10` ,,Հարոցի-խնոցի,, , ընկուզախաղեր

16:10-16:30` խմբասենյակի խնամք

16:30-17:00` ճանապարհում

Չորեքշաբթի

11:00-13:30` Լիանա Ռոզիկյանի հետ

13:30-14:00` հանգստի ժամ

14:00-15:00` հեքիաթի ճամ. ,,Ցանկությունների ծառը,,

15:00-15:30` հետճաշիկ

15:30-16:10` նկարում ենք. ,,Իմ ցանկությունների ծառը,,

16:10-16:30` խմբասենյակի խնամք

16:30-17:00` դեպի երթուղի

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Գաթաթխիկի ծես. հարթակում ծնողն է

,,Ժպտերեսիկ,, ռադիո նախագիծ

Հետաքրքիր փորձեր

Ատամհատիկի ծես՝ համագործակցային

Աշխատանքային նախագծեր

Աշխատակարգ 28.11-02.12

Читать далее