Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով

Թթուդրիքի ծես՝ համագործակցային

,,Ժպտերեսիկ,, ռադիո նախագիծ

,,Այլընտրանքային նկարչություն,, նախագիծ

Читать далее

Տիկնի պսակի ծես

Հյուսիսում էլի հավես տիկնիկների հարսանիք էր, որն համ ու հոտ տվողները 5 տարեկաններն էին՝ իրենց երգ ու պարով, գովքով, ծպիտով…

Մանրամասն՝ Լիանա Ռոզիկյանի ֆիլմում

Շարոցթաթխիկի ծես

Հյուսիսային դպրոցում ամենահավես, ամենաքաղցր, ամենահամեղ ու ավանդական ծեսերից մեկն էր՝ շարոցթաթխիկի ծես: Ընկույզները հաշվեցինք ու շարեցինք, ազգային երգ ու պարով շարունակելով աշխատանքը՝ թաթախեցինք դոնդողի մեջ, հրճվեցինք ու անհամբերությամբ էլ պետք է սպասենք չարանալուն, որպեսզի ներկայացնենք ցուցահանդես-վաճառքին…

Տեսանյութը՝ Լիանա Ռոզիկյանի

Կրթահամալիրի տեխնոպարկում

5 տարեկանների հետ այցելեցինք կրթահամալիրի տեխնոպարկ, որտեղ սովորողներն ընկեր Գնելի հետ նախագծեցին ու պատրաստեցին փայտե խաղալիք՝ ոչխարիկ, որին հագուստ հագցնելու համար հատուկ ասեղներ էին պետք: Տեխնոպարկում անհնար բան չկա, իհարկե՝ դա էլ պատրաստեցին ու անցանք գործի. գույների ընտրություն, ասեղի թելում ու հավես ընթացք:

Ավելին՝ Լիանա Ռոզիկյանի ֆիլմում

Ժպտերեսիկները՝ կրթահամալիրի մասին

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն»-ն է: Այս թողարկման ընթացքում փորձել ենք բացահայտել՝ ինչու է Մայր դպրոցը կոչվում Մայր, Հյուսիսայինը՝ Հյուսիսային: Սովորողների երևակայությունը տիեզերական անսահմանություն ունի, կարող եք լսել ու համոզվել…)))

Եթերում ժպտերեսիկներն են

Հերթական թողարկումը նվիրված էր հորինուկին: Եթերի ընթացքում սովորողները հորինեցին հեքիաթ՝ տերևի մասին, որը կախարդվել էր, իսկ ընկերները փորձում էին ճար գտնել կախարդանքից ազատվելու համար: Է՛լ մողր ու մուրաբա տվեցին, է՛լ բժիշկ կանչեցին… Կարողացան փրկել տերևիկին, թե ոչ, լսեք ինքներդ)))

Այլընտրանքային նկարչություն: Տարվա եղանակները

5 տարեկանների համար ևս մեկ բացահայտում էր նկարչությունը՝ չոփիկների օգնությամբ: Ներկեր, գույներ, հավես աշխատանք, ժպիտներ,ոգևորություն, իրարանցում, տարվա չորս եղանակների մասին զրույց-քննարկում…

Ավելին՝

Գույնից՝ գույն

5 տարեկաններն իրականացրին հետաքրքիր փորձ, որի ընթացքում բացահայտեցին՝ ինչ նոր երանգներ կարելի է ստանալ՝ տարբեր գույների խառնուրդից: Ամեն նոր երանգի դիմավորում են հրճվանքով ու ծափողջույններով))) Հավեսի գույներ…

Ծեփամածիկանկարչություն: Սեբաստացի ընկերս

Սովորողների սիրելի բացահայտումներից է ծեփամածիկով նկարչությունը, որտեղ ազատ են ստեղծագործելու, գույների ընտրության, երևակայության մեջ: «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ-ի շրջանակներում սովորողները պատկերում են իրենց սեբաստացի ընկերոջը: