«Խաղողածես» ուսումնական նախագիծ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Ծրագրում.

Անդաստանի կարգ

Խաղողօրհնեք

«Երկնքի լույս Թուխ – մանուկներեն ցողված են այս մեր այգիների ողկույզները: Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի Սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով, Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ պիտի առատ լինեն, ողկույզները՝ միշտ անսպառ»:

Օրհնված խաղողից այնուհետև ողկույզներ են տարվում դրվում լուսաղբյուրների և խաչքարերի վրա, «որպեսզի թռչնակներն էլ անմասն չմնան երկրի այս բարեբերությունից»:

— էս մի ճութը հողի պաշտպան հրեշտակին,
— Էս մի ճութը թռչուններին,
— Էս մի ճութը մուկ—մորեխին,
— Էս մի ճութը որբին ու աղքատին,
— Էս մի ճութը անցորդին,
— էս մի ճութն էլ Արեգակին, Լուսնյակին, Լուսաստղին…

Նույն օրհնված խաղողն է նաև, որ օրհնված գինի պիտի դառնա, և նույն խաղողից է, որ մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեք՝ որպես լիառատության ապահովման նշան:

«Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը»  Խաղողօրհնեքի ծիսական երգերի կատարում

Խաղողօրհնեքի նյութեր

Ազգային խաղեր

Հայ ժողովրդական ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր — տեսաֆիլմեր

Ազգային բակային խաղեր

Հայկական ավանդական խաղեր

Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր

Հայ ժողովրդական մանկական խաղեր

Ազգային-ծիսական խաղիկներ՝ «Մամի, մամի, խաղողը հասել է»

Խաղողքաղի և խաղող ճզմելու ծիսական երգեր` «Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը», «Էկեք ճզմենք քաղցր խաղող»

Նպատակը և խնդիրները՝

Ծանոթանալ խաղողի տեսակներին:
Խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:

Ընթացքը՝ ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույները: Սովորողները առանձնացնում են խաղողը ողկույզից և ոտքերով, ձեռքերով ճզմում։ Ճզմած խաղողի հյութը տանում ենք Քոլեջի գինու դպրոց՝ խմորման։

Արդյունքում՝ սովորողները կմասնակցեն խաղողից գինու ստեղծման գործընթացին, կծանոթանան խաղողի տեսակներին։ Արդյունքները կհրապարակվեն բլոգում, ենթակայքում։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար.օր 1

Հունիսի 27-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը, որն իրականացվում է կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստված մասնագետների,  կրթահամալիրում մանկավարժական այլ աշխատանք կատարողների համար: Մասնակցություն ցուցաբերեցի նաև ես:

Читать далее

Հետաքրքիր փորձեր

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Նպատակը`

Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում

Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում

Հետազոտության, փորձի միջոցով անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում

Читать далее

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ստուգատեսը ուսումնական օրացույցով հաստատված, կրթահամալիրի ծնունդը խորհրդանշող նախագիծ է, որ իրականացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին:

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

Читать далее

«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ հոկտեմբեր ամիս

Նպատակը՝ Աթաբեկ Խնկոյանի մանկական ստեղծագործությունների ծանոթացում։

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական, մեդիահմտությունների զարգացում
  • Խաղի (դերախաղի) միջոցով ինքնաարտահայտվելու կարողության ձևավորում
Читать далее

Ուսումնական նյութեր` մեր ձեռքերով

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը` ուսումնական նյութերի պատրաստում և կիրառում

Խնդիրները`

  • Սաների ներգրավում գործունեության մեջ
  • Ուսումնական նյութերի պատրաստման ընթացքին ակտիվ մասնակցություն
  • Թիմային խաղերի, աշխատանքի ընկալում
  • Ստեղծած նյութերի պահպանում, խնամք
  • Մտածողության, երևակայության, ուշադրության զարգացում

Արդյունքը՝

կստացվեն ինքնաշեն, գունեղ ուսումնական նյութեր, զարգացնող խաղեր:

«Տիեզերք»ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Իրականացման տևողությունը`շուրջտարյա

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Читать далее

Այլընտրանքային նկարչություն նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Նպատակը՝

Սաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության ձևերի, տեսակների հետ:

Խնդիրները՝

  • Զարգացնել նկարելու հմտությունը
  • Սերմանել սեր՝ նկարչության հանդեպ
  • Սովորեցնել խմբային աշխատանքի կազմակերպմանը
  • Լինել համբերատար, բայց ազատ՝ գործողությունների մեջ
  • Զարգացնել գեղագիտական ճաշակ
  • Նպաստել երևակայության զարգացմանը
Читать далее

«Լողափնյա աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Читать далее