ԶրուցաՍեր. թողարկում 1

Մեկնարկեց նոր հեղինակային նախագիծ՝ ,,ԶրուցաՍեր,, , որն իսկապես սիրով լի զրույց է՝ ավագ սերնդի մարդկանց և սովորողների միջև:

Գոհար տատիկը մանկատանը մեծացած,կյանքի դժվար ուղով անցած, բայց բարությունը, սերն ու ժպիտը հոգում պահած կին էր՝ ջերմ ու սրտաբաց: Պատմեց մանկության հուշերից, դաշտում բամբակի մշակման աշխատանքներից: Սերժն էլ հորեղբոր գինու արտադրության, գյուղի աշխատանքների մասին կիսվեց: Դավիթը վարպետորեն կատարեց օպերատորի դերը, բայց այնքան էր տարված զրույցով, որ նաև մասնակիցը դարձավ: Ափսոս՝ սովորողների անկեղծ տպավորություններն ու Գոհար տատիկի անհամար օրհնանքները մնացին կադրից դուրս, բայց եղան՝ որպես իրական ապրում: Դավիթն ու Սերժն արտահայտվեցին. ,,Ափսոս, որ էլի մարդկանց հետ չզրուցեցինք, շատ հետաքրքիր էր… ,, , իսկ Գոհար տատիկը, որ դուրս էր եկել արևից ջերմանալու, ջերմացավ տաքուկ զրույցից ու թոթափեց մենակության անշքությունը: Օրն ստացված էր…

Բարի վայելում.