Շաբաթվա ստեղծագործությունները՝ Աթաբեկ Խնկոյան «Ծիածան» , «Մուկն ընկերանում է մկան հետ»
Շաբաթվա բառը՝ «դպրոց»
Շաբաթվա երգերը՝ Համբարձման երգեր
Читать далееՇաբաթվա ստեղծագործությունները՝ Աթաբեկ Խնկոյան «Ծիածան» , «Մուկն ընկերանում է մկան հետ»
Շաբաթվա բառը՝ «դպրոց»
Շաբաթվա երգերը՝ Համբարձման երգեր
Читать далееՔամին ու մժղուկը
Աթաբեկ Խնկոյան
Արևն անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
— Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
— Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի:
Ծիածան
Աթաբեկ Խնկոյան
Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:
Մուկն ընկերանում է մկան հետ
Մուկն ուզում էր ուժեղ ընկեր ունենալ, բայց չգիտեր, թե ով է ուժեղը: Դիմում է արևին: Արևն ասում է.
— Ամպն է ուժեղ: Ամպն ինձ ծածկում է:
Ամպին է դիմում: Ամպն ասում է.
— Քամին է ուժեղ: Քամին ինձ քշում է:
Քամուն է դիմում: Քամին ասում է.
— Քարն է ուժեղ: Քամին քարին բան չի անի:
Քարին է դիմում.
— Մարդն է ուժեղ: Մարդն ինձ ճեղքում է:
Մարդուն է դիմում: Մարդն ասում է.
— Ցորենն է ուժեղ: Առանց ցորենի ես կմեռնեմ:
Ցորենին է դիմում: Ցորենն ասում է.
— Մուկն է ուժեղ: Մուկն ինձ ուտում է:
— Որ էդպես է, ուրեմն ուժեղը մուկն է: Ես էլ մկան հետ կընկերանամ,- ինքն իրեն ասում է մուկը:
Գիտե՞ս, որ ․․․փիղ
(տեղեկատվական տեքստ)
Փիղը ընկերասեր կենդանի է։ Նա հասկացող է ու խելացի։ Երբ մի փիղ ընկնում է փոսը, մյուսները իրենց կնճիթներով օգնում են նրան։ Երբ փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանում ո՛չ ուտել, ո՛չ խմել։ Այդ ժամանակ նորից օգնում են ընկերները։ Նրանք իրենց կնճիթներով կերակրում են նրան։ Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թողնում, տանում են իրենց հետ։
Գիտե՞ս, որ ․․․մեղու
(տեղեկատվական տեքստ)
Մեղուները շատ աշխատասեր են: Փեթակում ամեն մեղու իր աշխատանքն ունի: Մի մասը կեր է բերում: Մյուսները դա լցնում են մեղրահացերի մեջ: Մի խումբ մեղուներ մաքրում են մեղրահացերը: Մյուս խումբը թափահարում է թևիկները և օդափոխում փեթակը: Մեղուներն ունեն նաև պահակներ: Նրանք պահպանում են մուտքը: Միայն մայր մեղուն չի աշխատում: Բոլորը խնամում են նրան: Փեթակում միայն նա է ձվեր դնում: Հետո դրանցից փոքրիկ մեղուներ են դուրս գալիս:
Իրականացված նախագծեր.
Ամփոփում.
«Դավիթը՝ խաբեբաների աշխարհում»,
«Աղայանով՝ Ռոդարի. Գիսանեի ու Ադրիանայի խաղ-ներկայացում», «Խենթերի աշխարհ» ամփոփումներն՝ այստեղ. Ռոդարի՝ խենթության հասցե
Մայրս՝ ծաղկունք. «Ձոն» նախագծի ամփոփում
Փոքրիկ ծաղկամաններ՝ մայրիկներին
Ֆոտոպլեներ՝ Հրազդանի կիրճում. ամփոփում
Ռոդարիական մարզական խաղեր. ամփոփում
Ընթերցողական թափառումներ. ամփոփում
Ռադիոնյութեր.
Բնապահպան զնկլիկները
Ռոդարիական եթեր
Հեքիաթների խառնաշփոթ
Ուսումնական ճամփորդություն՝ Հրազդանի կիրճ
Ամենշաբաթյա լողուսուցում՝ Արևմտյան դպրոցի փակ լողավազանում
Մասնակցություն «Նռանե» համույթի, ուսուցչական երգչախմբի, մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքներին, Մեդիաուրբաթ համերգներին
Օրածեսիկը ռոդարիական օրերին համապատասխան խենթ ու ճարպիկ մարզական ստուգատեսով են ամփոփում Հյուսիսի 5-6 տարեկանները.
Հերթական Օրածեսիկն ամփոփվեց լողի ստուգատեսով՝ Հյուսիսի 5-6 տարեկանների ձեռք բերած լողալու հմտությունների ներկայացմամբ:
Մանրամասն՝
Ծաղկու՜նք, բնության գույներ, լիքը ժպիտներ, գարնանային երգ ու տրամադրություն, Մանկական երկաթուղի ու հրճվա՜նք ընկեր-գնացքի հանդիպման… Լիքը ֆոտոներ՝ Հյուսիսի 5-6 տարեկանների հեռախոսներում ու աղբից մաքրված տարածք՝ փոքրիկ հայրենասերների ձեռքով: Այսպիսին են սեբաստացիները.
Ֆոտոշարք՝
«Ձոն» նախագծի շրջանակում մայրիկների համար պատրաստում ենք ինքնաշեն ծաղկամաններ, որոնք հաճել անակնկալ-նվեր կդառնան ու ժպիտի առիթ:
Ծաղկեցավ ծառն կենաց, և աննման էր…
Հյուսիսի բակի փոքրիկ ծառն էլ պճնվեց՝ սովորողների ձեռքի աշխատանքներով, ներկած ձվիկներով, նվեր տոնախմբությամբ ու շուրջպարով: Ուրախ Ծաղկազարդ.
Պասը գնաց, Զատիկն եկավ…
Զատկեզատիկ է Հյուսիսի բակում՝ 5-6 տարեկանների մասնակցությամբ, երգ-պարով, Ուտիս տատի ու Ակլատիզի մշտական վեճի խաղ-ներկայացմամբ, զատկական խաղերով…
Մանրամասն՝ տեսաֆիլմում.
Կար-չկար, աշխարհում մի մեծ ընտանիք կար՝ սեբաստացի ընտանիքը: Մի օր ընտանիքի անդամները լացի ձայն լսեցին ու ընդառաջ գնացին: Ինչ-որ մեկի մոռացված Ծննդյան օրն էր: Խեղճ կորուսյալին բերեցին կրթահամալիր, ու հեղինակային կրթական ծրագրով , օրացույով, դարձրին ամենասպասված Ծննդյան ծես:
— Ո՜ւխ,- ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,- ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն, հիմա ես կլինեմ կարևոր հանգույց՝ երգ ու պարի, խաղի ու խորհրդի, սպասումի, հրճվանքի, անակնկալների. չէ՞ որ երեխայի ամենասպասված օրն իր տարեդարձն է, և այն պետք է առանձնահատուկ դարձնել՝ կենդանի, իրական ապրումով :
Ծննդյան ծեսը հեղինակային նոր մոտեցմամբ, իհարկե, նախապես մտածված գործունեության շարք է ենթադրում, որի իրականացման համար մշակեցի Ծննդյան ծեսի մեր այլընտրանքը նախագիծը՝ Նելի Արղությանի առաջարկով և դաստիարակների լաբորատորիայի Նվեր օրեր՝ ծննդյան ծեսով մշակումն ունենալով որպես օրինակ, ինչը նոր սկիզբ դրեց ամեն տարեդարձից առաջ ավելի մեծ նվիրումով պատրաստության, ծնողի հետ համագործակցության, խաղերի ու հետաքրքիր անակնկալների մտահղացման:
Читать далее