Ֆոտոպլեներ՝ Հրազդանի կիրճում. ամփոփում

Ծաղկու՜նք, բնության գույներ, լիքը ժպիտներ, գարնանային երգ ու տրամադրություն, Մանկական երկաթուղի ու հրճվա՜նք ընկեր-գնացքի հանդիպման… Լիքը ֆոտոներ՝ Հյուսիսի 5-6 տարեկանների հեռախոսներում ու աղբից մաքրված տարածք՝ փոքրիկ հայրենասերների ձեռքով: Այսպիսին են սեբաստացիները.

Ֆոտոշարք՝

«Ես եմ…I am…Я» եռալեզու ինքնաներկայացումների ստուգատես

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 30.05.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նպատակը` 2023-2024 ուս. տարվա օտար լեզվի արդյունքերի ամփոփում, ներկայացում: Զրույց-քննարկումների հիմքում ընկած է ճանաչողությունը։ Սովորողները յուրացնում են անգլերեն և ռուսերեն բառեր, արտահայտություններ, որոնք հետագայում հիմք են ծառայում խոսքի զարգացման համար։

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության ձևավորում
  • Պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում

Նկարագրությունը՝ Սովորողները բացօթյա միջավայրում ներկայացնում են իրենց օտար լեզի՝ ռուսերեն և անգլերեն , հմտությունները։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

«Գլորվենք ու գլորենք».հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 02.05..2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նպատակը՝ ինքնագլորներով աշխատելու հմտությունների գնահատում, մարզառոդարիական խաղերի կազմակերպում։

Խնդիրները՝

  • Ռոդարիական խաղերի զարգացում
  • ինքնագլորներով մարզվելու հմտությունների զարգացում
  • մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

Անհրաժեշտ մարզագույք՝  ինքնագլորներ (մեծ և փոքր), կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:
Անհրաժեշտ պարագաներ

  • մարզական հագուստ, մարզական կոշիկներ, արևապաշտպան գլխարկ
  • շշով ջուր
  • չոր և խոնավ անձեռոցիկներ

ՆկարագրությունՍկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանով, կատարում վարժություններ, որոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը։ Իսկ հետո սովորողները և դասավանդողները ցուցադրում են իրենց ինքնագլորներ վարելու հմտությունները, կազմակերպում մարզառոդարիական տարբեր խաղեր։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։

Ինքնաշեն խաղ

Ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր ու սիրելի է դառնում, երբ սովորում ենք՝ խաղալով մեր իսկ ստեղծած խաղով: Ինքնաշեն խաղը բառուսուցման ու գարնան հետ կապեցինք՝ ծաղկունքի հավես տարբերակ ընտրելով ու կիրառելով թափոններ:

Читать далее

Իմ թաղարը

Ջերմոց-լաբորատոիան՝ միշտ կանչող ու հետաքրքիր, այս անգամ դիմավորեց, հրճվանք ու հետաքրքիր ընթացք ապահովեց Հյուսիսի 5-6 տարեկաններին: Հետևեցինք տարբեր կենդանիների, կերակրեցինք, սիրեցինք ու տնկեցինք սեխի սերմեր, որոնք, տիկին Շողիկի պատմելով, պատահական աճած համեղ սեխից էին ստացված, ջրեցինք, որ աճելուց հետո տեղափոխենք այգիներ:

Խորհուրդներով օգնեցին, փորձով կիսվեցին Քոլեջի ուսանողները:

«Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 28․03․2024
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, ընտանեկան դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիսի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստումներկայացում:
Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները նախապատրաստում են խոհանոց
-լաբորատորիան զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Պատրաստման ընթացքն ուղեկցվում է զատկական երգերով, զատկական ասիկներով:

Չամչով փլավ, ձու ներկոցի

Զատկական ասիկներ

  • Տի˜զտի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզբիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

  • Գնացեք, տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Խնկի ծառը ծաղկել է

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

 «Զատկական բացիկներ». տեխնոլոգիական գործունեության ստուգատես

Օրը՝ 14.03.2024
Ժամը՝ 11:00
Իրականացման վայրը՝  Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների դասարանլաբորատորիա
Մասնակիցները՝ Հյուսիսի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Խորհրդատու՝ Տաթև Աթոյան
Նպատակը՝ Տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում 

Խնդիրները՝

  • Ստեղծագործական երևակայության դրսևորում,
  • Խմբում աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում,
  • Գծելու, կտրելու, սոսնձելու, նկարելու կարողությունների կիրառում,
  • Գունային ու պատկերային համադրությունների ընտրության, ճաշակի դրսևորում:

Անհրաժեշտ նյութերը՝ մկրատ, գունավոր թղթեր, սոսինձ, գունավոր մատիտներ:

Ընթացք՝ Սովորողներըը դասավորում են իրենց աշխատանքային նյութերը: Ընտրում են իրենց բացիկի գույնը, ձևը և սկսում աշխատանքը:

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 7.03.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես։

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Նկարագրությունը՝

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ նախապես զրուցել մայրիկների մասին․ Ի՞նչ տեսք ունի մայրիկը, պատմել նրա մասին, փորձել նկարագրել։ Խոսել դիմանկարների մասին։ Ի՞նչ է դիմանկարը, ինչպե՞ս են նկարում, ի՞նչ նյութերով կարելի է դիմանկար ստանալ։

Ընթացքը. Յուրաքանչյուր սովորող կհագնի իր աշխատանքային գոգնոցը։ Հետո միասին  կիջնենք նախասրահ, որտեղ հատակին կլինի մեծ թուղթ, որի վրա կնկարեն բոլոր սովորողները։ Ունկնդրելով նախապես ընտրված երաժշտությունը՝ սովորողները կսկսեն նկարել իրենց մայրիկների դիմանկարները՝ ընթացքում պատմելով նրանց մասին (ընթացքը կձայնագրվի այնպես, որ սովորողների համար անակնկալ լինի)։ Աշխատանքն ավարտելուց հետո կառանձնացնենք յուրաքանչյուրի նկարած հատվածը, և բոլոր աշխատանքները կհավաքվեն ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները կդիտեն միմյանց նկարները։ Դասվարը կամ դասվարի օգնականը կլուսանկարեն պատրաստի աշխատանքները, ֆիլմ կպատրաստեն և կկցեն սովորողների ձայնագրությունները։