Ասիլ-Վասիլներ

5 տարեկանների հետ պատրաստեցինք ամանորյա ազգային թխցածքաբլիթ՝ ասիլ-վասիլներ։ Ճիշտ է՝ այն հնում ունեցել է մարդուկի տեսք, սակայն երեխաներն իրենք էին ընտրում՝ ինչպիսին լինի իրենց պատրաստած թխվածքաբլիթը։ Հատուկ ձևամաննեևով ստացան զանգեր, մարդուկներ, աստղիկներ․․․ Խմորը պատրաստեցինք՝ բարեմաղթանքներ ասելով, ներկայացնելով ընթացքը։

Դեկտեմբեր և հունվար ամիսների հաշվետվություն

Գաթաթխիկի ծես

Ազգային խաղ <<Դմբուզ ու թիզ>>

Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած գործունեություն

Գույներ, լույսեր, ղողանջներ

Ասիլ-վասիլների պատրաստում

Ինքնաշեն խաղալիք

Հունվարյան ճամբար 2022

Ձմեռային ազգագրական փառատոն 10.01-14.01

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես 10.01-14.01

Մեդիահմտությունների փոխանցում. սովորող-սովորեցնող 10.01-14.01

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակներում 17.01-21.01

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես 17.01-21.01

Ուսումնական ճամփորդություն 17.01-21.01

Դդմածեսի շրջանակներում 17.01-21.01

Читать далее

Ամանորի հեքիաթն՝ իր ողջ հմայքով

Հյուսիսում 5 տարեկանների հետ կամավորական աշխատանքս սկսեցի ամենահեքիաթային տոնի նախաշեմին: Մեր ստեղծարար դպրոցում տոնը տարբերվող է. ամեն բան պետք է լինի սեփական ձեռքերով, սիրով, հաճույքով ու զվարճությամբ պատրաստված: Հենց առաջին տեխնոլոգիական աշխատանքն էլ մեծ ոգևորությամբ կատարեցինք:

« Բա աչքերը որտե՞ղ ենք նկարելու: Իսկ քիթ չի՞ ունենալու Ձմեռ պապը: Բա գլխարկի էն բանը, ո՞նց էր է, հա՜, փոմփոլիկը չե՞նք անելու…»,- մեկը մյուսին հերթ չտալով, անհամբերությամբ , հարցնում էին 5 տարեկանները: Սկզբում որոշել էին՝ պետք է տուն տանել և ցույց տալ բոլորին, իսկ հետո իրենց ձեռքով փակցրին լուսամուտներին ու հրճվանքն ավելի շատացավ. ամանորյա տրամադրությունը դասասենյակում ապահովված էր:

Ազգային խաղ դմբուզ ու թիզ

Մեծ էր սովորողների ոգևորությունը։ Խաղը նրանց համար նոր էր, հետաքրքիր։ Սովորեցին, վազվզեցին, լիցքաթափվեցին, հրճվեցին,կենտրոնացրին ուշադրությունը, ինձ էլ ներառեցին խաղին՝ պահանջելով, որ ինքս էլ վազեմ ու ցատկեմ։

Գաթաթխիկի ծես

Սովորողներին ներկայացրի գաթաթխիկի ծեսի խորհուրդը հարսանիքներում և Ամանորին, գաթանախշիչը` որպես ազգային մշակութային արժեք։ Հետաքրքրությամբ լսում ու մասնակցում էին գաթայի պատրաստման ընթացքին։ Տեսանյութում հատվածներ են իհարկե, ստորև ներկայացնում եմ ամբողջ նյութը։

Գաթան փոխարինել է այժմյան հարսանեկան հրավիրատոմսերին։ Ժամանակին, մեծ ծիսական արարողակարգով, հավաքվել են կանայք և ոչ միայն հաց թխել, այլև` փոքրիկ գաթաներ, որոնք երիտասարդ զույգը բաժանել է տնետուն` հրավիրելով հարսանեկան ծեսի։ Հացթխիկն ու գաթաթխիկը կազմակերպում էր ամենատարեց կինը, որը, պարտադիր, երջանիկ էր ամուսնության մեջ և ուներ երեխաներ(թոռներ)։ Ամբողջ ընթացքն ուղեկցվում էր օրհնանքներով, ազգային երգ ու պարով։

Գաթանախշիչը մեր նախնիների կողմից հացի ստեղծման սուրբ արարողության վկան ու մասնակիցն է։ Ժամանակին ամեն հայ ընտանիք ունեցել է իր գաթանախշիչը, և երբ տոն օրերին նրանք փոխանակվել են գաթաներով, տոհմին բնորոշ նախշերից կռահել են, թե որ ընտանիքի աղջիկն է պատրաստել թխվածքը, ըստ այդմ էլ որոշել են, թե ում պետք է հարս տանեն: Կարելի է ասել` գաթանախշիչն այդպիսով կատարել է նաև կնիքի դեր: Եվ միայն գեղեցիկ ձևավորում չէր, որ կարելի էր ստանալ այդ նախշերի միջոցով, դրանք պարունակում էին նաև ցանկալի համի գաղտնիքը՝ դառնալով սիրած աղջկա հրավերի սպասման խորհրդանիշը:

Գաթաթխիկի ծես, մաս 1-ին