Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո

«Ո՞ր մեծ գաղափարներն են կարևոր փոքրիկների համար: Ամենակարևորը
նրանց հասկացնելն է, որ այն բանի ընտրությունը, ինչ իրենք սովորում են, ինչ-որ մեկի պատահական քմահաճույք չէ, որ ամեն ինչում որոշակի համակարգ կա, որ
տեղեկատվությունը հենց այնպես անձրևի նման չի թափվում իրենց վրա, որ իրենք էլ
անօգնական փորձում են կուլ տալ:

Դա է խնդիրը՝ օգնել հասկանալու ամեն ինչի փոխկապակցվածությունը,
տեղեկատվական պատկերը միասնական դարձնել»:

Գործունեությունների շարքը պետք է շղթայական հաջորդականությամբ փոխկապակցված լինի և չենթադրի պարզապես այս կամ այն ինֆորմացիայի, փաստի, տարեթվի, առարկայական տերմինալոգիայի մեխանիկական սերտում։ Ուսուցման նպատակը պետք է լինի սովորողին սովորեցնել անընդհատ ինֆորմացիոն հոսքից ընտրել այն, ինչն իրեն իրապես պետք է։ Ինքս էլ երբեմն շեղվում եմ իմ իսկ ներկայացրած աշխատակարգից, քանի որ գործունեության ընթացքում սովորողի հարցից կարող է լրիվ այլ քննարկում սկսել, ավելի’ կարևոր, ավելի’ հետաքրքիր, քան նախապես ծրագրածը։ Ուրեմն կարևոր է կենդանի շփումը, իրարից բխող հետևանքներն ու այն, թե տվածից ի՞նչն է իսկապես պիտանի լինելու կյանքում։

Ժամանակին ինքս այն 6 հոգի աշակերտների շարքում էի, որոնց ուսուցիչն առանձնացրել ու բացատրում էր խնդիրները (դե մենք «կարող էինք» դա ընկալել, մյուսները ոչ((( )։ Հավատացեք այդ կարգավիճակում ես ինձ մեղավոր էի զգում, որովհետև իմ լավ ընկերները ցանկից դուրս էին` նստած վերջին նստարանին, անտեսված։ Հիմա, առավել քան երբեք, ատում եմ երեխաների «տեսակավորումը», գնահատականով ծույլ ու գերազանցիկ առանձնացումը… Իմ աենասիրելի առանձնահատկությունն է կրթահամալիրում, որ ոչ մի երեխա իրեն «ավելի ցածր» չի զգում մյուսից. հավասարություն, սեր, ընկերություն, ջերմություն, ահա կրթահամալիրի մոտեցումը։

Երբ իմացա զանգ չկա դպրոցում, զարմացած հարցրի. "Ո՞նց, բա դասամիջոց, բա մյուս առարկան ե՞րբ հասցնի ծրագրի մեջ տեղավորվել..."։ Հիմա մտածում եմ. "Ո՞նց էին սովորեցրել ռոբոտացված ենթարկվել զանգին։ Հնչեց վեր կացանք, հետո նստեցինք, ստեղծագործությունը կիսատ թողած փակեցինք գիրքն ու բացեցինք էն անհասկանալի բանաձևերը, որ չիմացանք` որտեղ պետք է օգտագործել…» ։