Նոեմիի ատամհատիկի ծեսը

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Օրը՝ 14.12, ժամը՝ 11:00

Մասնակիցները՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Նոեմի, մայրիկ Հռիփսիմե, այլ ցանկացողներ

Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Սաթեն Քարաջյան, Մերի Կարապետյան, Նելլի Աբովյան

Նախապատրաստական աշխատանքներ.

Մինչ ծեսի օրը սովորողները բերանացի կիմանան ատամհատիկի բանաստեղծություններն ու երգերը, կպատրաստենք ատամիկներ՝ ծեփամածիկից, գաթա՝ հյուրասիրության համար:

Ընթացքը.

5 տարեկանները դասարանական շապիկներով շրջան կկազմեն և ծափողջույններով, դոփյուններով կդիմավորեն Նոեմիին, ով իր մայրիկի հետ կտեղավորվի շրջանի կենտրոնում, որից հետո կսկսենք ծեսը:

Ծրագիրը.

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:

Միասնական ընթերցանություն` Ղ. Աղայան «Ատամը փոխած» (ծափերով և դոփերով):
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Թռնեցի

Ուստից կուգաս հուշիկ հուշիկ,

Ոտդ ա մտել վարդի փուշիկ:  (2×)

Շատ խորոտ ես պագդ անուշիկ,  (2×)

Հարայ իմ թառլան աղջիկս,

Հարայ իմ ջեյրան աղջիկս,

Հարայ իմ անուշ աղջիկս,

Հարայ իմ պուպուշ աղջիկս:

Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,

Տուլ – տուլը – տուլը — տուտուլ ջան:

Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

Միասնական խաղ ատամհատիկ
Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

  • Միասնական երգ՝«Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— Նոեմիի ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Նոեմիի ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.Սառան կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Նոեմիին հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2.Եվան կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն

Նոեմիին հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

3Սվետլանայի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Դավիթի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

4. Սվետլանայի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Մարիի խաղողը կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն։

Միասնական ասիկ

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»
Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:
Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:
Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:
Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Հյուրասիրություն՝

  • Փոխինձ,
  • հալվա,
  • գաթա,
  • աղանձ

Оставьте комментарий