Ամանորն ընտանիքում

Տևողությունը՝ 29.12.2023-03.01.2024
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝ ընտանիքում
Ընտանեկան-առցանց դպրոցի պատասխանատուներ՝ 5 տարեկանների ծնողներ
Համակարգումը՝ Քրիստինե Գրիգորյանի, Մերի
Կարապետյանի
Նպատակը՝ «Ամանորն ընտանիքում» մեդիափաթեթի ստեղծում
Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տոնն ընտանիքում նշելու ավանդույթի ներկայացում

Հիմնական ուղղությունները՝

  • Ամանորյա բացիկների ստեղծում՝ Paint նկարչական ծրագրով
  • Ամանորյա բարեմաղթանքների շքերթ
  • Տոնածառերի, ամանորյա զարդարանքների շքերթ (Տեսանյութի միջոցով ներկայացնում ենք՝ ինչպես ենք տոնական տեսքի բերում միջավայրը)
  • Տոնական պատումներ՝ տատիկ-պապիկների, հայրիկ-մայրիկների հետ զրուցով. ինչպե՞ս էին իրենք նշում Ամանորը
  • Ֆոտոշարք. իմ քաղաքը ամանորյա արդուզարդով (լուսանկարել Երևանի որևէ բակ, թաղամաս, փողոց, որը տոնական է
  • Ամանորյա ծիսական խոհանոցի ներկայացում
  • Ազգային ձմեռային խաղերի ներկայացում ընտանիքում, բակում

Աշխատանքները կամփոփվեն դասարանական բլոգում։

Оставьте комментарий