Իմ ռադիոն

,,Զնկլիկ,, ռադիո նախագիծ

,,Ռադիո,, նախագիծը, թերևս, ամենասիրելի էր դեռ այն ժամանակ, երբ նոր էի սկսել աշխատել կրթահամալիրում: Անուշ Աթայանի ու 5 տարեկանների անկեղծ, սիրուն ու սիրով զրույցները ժպտալու առիթ էին ու ես էլ սկսեցի երկարացված օրվա գործունեության մեջ ներառել ռադիոն: Ներկայացնում էի՝ որպես ,,Բլբլան,, . Անուշի ռադիոն այդ անունն էր կրում:

Նախորդ տարի, երբ 3.2 դասարանի դասվարն էի, ռադիոեթերներն ավելի շատ տեղեկատվական բնույթ էին կրում, իսկ թեմաներն ընտրում էին սովորողները: Իրենք ուսումնասիրում էին, բացահայտումներ անում, և ունեցած տեղեկությունները ձայնագրության միջոցով փոխանցում լսողին:

Читать далее