«Մայրս՝ ծաղկունք…» դասարան-համույթ, ցուցադրություն

«Ձոն» նախագծի ամփոփումը Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանները կներկայացնեն «Մայրս՝ ծաղկունք» դասարան-համույթ ցուցադրությամբ

Օրը՝ ապրիլի 11

Ժամը՝ 11:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ, հյուրեր

Ծրագիր.

  • Բարի լույսի զանգեր զարկին
  • Միասնական ընթերցում.

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

  • Ա՜խ գարուն է…
  • Միասնական ընթերցում

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։

  • Զնկլիկ օրոճ
  • Միասնական ընթերցում

Գարունը եկավ ամպերով,
Ամպերը եկան անձրևով.
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա:

  • Ցորեն եմ ցանել արտը…
  • Միասնական ընթերցում

Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,

Թոնիրը ինձ հաց տա:

  • Հաց կթխեմ գարի ա…
  • Միասնական ընթերացում


— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

  • Կարկաչա
  • Սուրբ Կարապետա օրհնութենով…
  • Միասնական ընթերցում

Ծաղկեցավ ծառն կենաց, և աննման էր,

Գարնանային բույրը ելավ, և աննման էր,

Անմահության աղբյուր բխեցավ, և աննման էր,

Դաշտերն ամեն ծաղկով լցվեցավ, և աննման էր…

  • Խնկի ծառը ծաղկել է…
  • Օր պար, ճոր պար…

Սովորողների աշխատանքների ցուցադրություն.

Մայրիկների դիմանկար

Գարուն ու ծաղկունք

Փոքրիկ ծաղկամաններ

Կավե աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Կավե հուշանվեր՝ մայրիկին

Оставьте комментарий