«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 21.03.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Խնդիրները՝

  • նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.
  • նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.
  • նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.
  • նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Ընթացքը.
Խմբային աշխատանքի արդյունքում ստեղծել հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր, որոնք կարող են լինել և՛ մաթեմատիկական, և՛ բնագիտական-տեխնոլոգիական,  և՛ լեզվական-ստեղծագործական: Խաղերի ստեղծման համար կարող է օգտագործվել տարբեր պարագաներ` խցան, ամրակ, ստվարաթուղթ, գլան, լեգո և այլն։

Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը  կհրապարակվեն դասարանական բլոգում:

Կցել ինքնաշեն խաղերի տարբերակներ

Ամփոփում

Оставьте комментарий