«Փետրվարիկ» ստուգատես. թումանյանական տիկնիկներ

Օրը՝ 08.02.2024

Ժամը՝ 11:00

Մասնակիցները՝  Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատու՝  Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Տաթև Աթոյան

Նպատակը՝  սովորողի տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ներկայացնել-գրանցել սովորողի տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ընտրում ենք Հովհ․ Թումանյանի հեքիաթներից մեկը, որոշում, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Հետո ընտրում ենք անհրաժեշտ նյութերը /թափոններ, շշեր, գդալներ, փայտ, կտոր, խցաններ․․․ /և միասին պատրաստում ենք այլընտրանքային տիկնիկներ, որոնք կօգտագործենք թումանյանական հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ: Սովորողները կաշխատեն տեխնոլոգիայի դասվանդողի, դասվարների հետ:

Գրական ստեղծագործությունների ցանկը՝

Հ. Թումանյան «Ծիտը»

Հ. Թումանյան «Ճամփորդները»

Ամփոփում

Оставьте комментарий