Դեկտեմբերի ընթերցարան

Փափուկ ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգույշ իջի՛ր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդարտ, կամաց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո˜ւյշ, զգո˜ւյշ անսահման:
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Ձմեռ

Աթաբեկ Խնկոյան

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

Առաջին ձյունը

Հովհաննես Թումանյան

— Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
— Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Ձմեռ պապ

Աթաբեկ Խնկոյան

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Ոզնի-տոնածառը

հեղինակ՝ Սերգեյ Կոզլով

Բոլոր նախատոնական օրերին սառնամանիք ու ձնամրրիկ էր դրսում։ Անտառում այնքան ձյուն էր եկել, որ ոչ Ոզնին, ոչ Իշուկը և ոչ էլ Արջուկն ամբողջ շաբաթ չկարողացան տնից դուրս գալ։

Ամանորի նախօրեին ձնամրրիկն հանդարտվեց և ընկերները որոշեցին հավաքվել Ոզնու տանը։
— Մենք տոնածառ չունենք,- ասաց Արջուկը։
— Ճիշտ է,- տխուր համաձայնեց Իշուկը։
— Ես էլ գիտեմ, որ տոնածառ չունենք,- հառաչեց Ոզնին։
Արջուկը նայեց շուրջն ու ասաց.
— Պետք է գնալ անտառ ու տոնածառ բերել։
— Հիմա որտեղի՞ց կարող ենք տոնածառ գտնել,-զարմացավ Իշուկը։- Անտառում արդեն մութ է։
— Ու ձնակույտեր են ամենուր,- քթի տակ մրթմրթաց Ոզնին։
— Ամեն դեպքում, պետք է տոնածառ գտնենք։

1
2
3


Երեքով տնից դուրս եկան։ Մրրիկը հանդարտվել էր, բայց ամպերը դեռ կախված էին օդում և ոչ մի աստղ երկքնում չէր երևում։
— Նույնիսկ լուսինը չի երևում, ո՞նց ենք եղևնի գտնելու,-ասեց Իշուկը։
— Իսկ շոշափելով չե՞նք կարող,-պատասխանեց Աջուկն ու բարձրացավ ձնակույտի վրա։
Բայց շոշափելով էլ ոչինչ չգտան։ Միայն մեծ եղևնիներ էին հանդիպում, բայց դրանք, միևնույն է, Ոզնու տուն չէին մտնի, իսկ փոքրիկ եղևնիները ոտից գլուխ թաքնված էին ձյան տակ։
Վերադառնալով Ոզնու մոտ, Իշուկն ու Արջուկը շատ տխրեցին։
— Առանց տոնածառ ի՞նչ Նոր տարի,- տխուր մրթմրթում էր Արջուկը։
«Եթե սա աշնանային ինչ-որ տոն լիներ, միգուցե հնարավոր լիներ առանց տոնածառ դիմանալ։ Իսկ ձմռանն առանց տոնածառ հնարավոր չէ»։
Իսկ Ոզնին այդ ընթացքում ինքնաեռի ջուրը եռացրել ու թեյ էր պատրաստում։ Արջուկի համար նա մեղր էր պատրաստել, իսկ Իշուկի համար՝ համեղ տերևներ։
Տոնածառի մասին Ոզնին չէր մտածում։ Բայց նա տխրել էր, քանի որ արդեն մի քանի օր էր, ինչ իր ժամացույցը չէր աշխատում։ Իսկ ժամագործ կաչաղակը խոստացավ, բայց այդպես էլ չեկավ, որ սարքի այն։
— Մենք ո՞նց ենք իմանալու, երբ ժամը տասներկուսը լինի,- հարցրեց նա Արջուկին։
— Մենք կզգանք,- պատասխանեց Իշուկը։
— Կզգա՞նք, այդ ինչպե՞ս,- զարմացավ Արջուկը։
— Շատ պարզ։ Ժամը տասներկուսին մենք արդեն ուղիղ երեք ժամ քնելու ցանկություն կունենանք։
— Ճիշտ է,- ոգևորվեց Ոզնին ու, փոքր-ինչ մտածելով ավելացրեց,- իսկ տոնածառի համար դուք մի անհանգստացեք։ Մենք անկյունում աթոռակ կդնենք, ես կկանգնեմ նրա վրա, իսկ դուք իմ փշերից խաղալիքներ կկախեք։
— Ի՜նչ պակաս տոնածառ է,- բացականչեց Արջուկը։
Այդպես էլ արեցին։ Անկյունում դրեցին աթոռակը և Ոզնին կանգնեց դրա վրա։
— Խաղալիքները մահճակալի տակ են։
Իշուկն ու Արջուկը հանեցին խաղալիքները և դրանք կախեցին Ոզնու վրա։
— Լույսերի մասին չմոռանաք,-հիշեցրեց Ոզնին։
— Իսկ դու չե՞ս հոգնել, Տոնածառ,- հարցրեց Արջուկը, երբ նստեց թեյ խմելու։
Իսկ Ոզնին կանգնել էր աթոռակի վրա, ինչպես իսկական տոնածառ, ու ժպտում էր։
— Չէ,- պատասխանեց Ոզնին։- Իսկ հիմա ժամը քանի՞սն է։
Իշուկը ննջում էր։
— Տասներկուսից հինգ րոպե է պակաս։ Հենց Իշուկը քնի, կլինի Նոր Տարի,-պատասխանեց Արջուկը։
— Ուրեմն մեզ համար հյութ լցրու։
— Դու հյութ ուզո՞ւմ ես,-հարցրեց Արջուկը Իշուկին։
Իսկ Իշուկը գրեթե քնած էր։
— Հիմա ժամացույցի զանգերը պետք է խփեն,-մրթմրթած նա։
Ոզնի-Տոնածառը զգուշորեն վերցրեց հյութը, որպեսզի վրայի զարդերը չթափվեն։ Իսկ ոտքով ժամացույցի նման հարվածեց աթոռակին։
— Դինգ-դոնգ, դինգ-դոնգ,- ասեց նա։
— Արդեն չորս զարկ եղավ,- ասեց Արջուկը։ — Հիմա ես եմ հարվածում ժամացույցի նման։- Ու ոտքով չորս անգամ հարվածեց հատակին՝ ասելով.- դինգ-դոնգ, դինգ-դոնգ։ Հիմա քո հերթն է, Իշուկ։
Իշուկը կիսաքուն կամաց խփեց հատակին՝ քնի մեջ մրթմրթալով.- Դինգ-դոնգ, դինգ-դոնգ։
— Ուռա՜,- բացականչեց Արջուկը, իսկ Իշուկը խորը քուն մտավ։
Շուտով քնեց նաև Արջուկը։ Միայն Ոզնի-տոնածառն էր, որ կանգել էր աթոռակին ու չգիտեր ինչ անել։
Նա երգեր երգեց մինչ առավոտ, որպեսզի հանկարծ չքնի ու խաղալիքները չկոտրի։

Աղբյուրն՝ այստեղ

Նվեր սիրելի տատիկի համար

Ամանորի նախօրեին Պիպի անունով մկնիկն անուշ քնած էր իր բնում, երբ ինչ-որ մեկը դուռը թակեց և  լուռ հեկեկոց լսվեց։ Պիպին վեր թռավ, բացեց աչքերն ու նայեց ժամացույցին։ Մինչ Նոր տարին դեռ վեց ժամ կար։ «Տեսնես այդ ո՞վ է և ինչո՞ւ է հեկեկում»,- մտածեց Պիպին ու հագնելով տնային կոշիկները, գնաց դուռը բացելու։
Մկնիկը դուրս եկավ բնից և հայտնվեց գեղեցիկ զարդարված տոնածառի առջև։ Նա տեսավ, որ աստիճանի վրա նստած լացում է իր ընկեր Գոռը։
— Ի՞նչ է պատահել,- վախեցած հարցրեց մկնիկը։ — Քեզ ամանորի տոնածառը դուր չի՞ գալիս։ Իսկ միգուցե խաղալիքնե՞րն են քիչ։ Թե՞ ամենագեղեցիկ աստղն է կոտրվել։ Ես հասկացա։ Դու պարզապես սոված ես և մի կտոր պանիր ես ուզում ուտել։ Կարծես թե ինձ մոտ մի փոքրիկ կտոր մնացել է այն պանրից, որ ես ուղարկեցի իմ սիրելի տատիկին նվեր։
— Չէ,- ձեռքը թափ տվեց Գոռը և նրա արցունքի մի կաթիլը ընկավ ուղիղ մկնիկի քթին, — բանը դրանում չէ։ Հենց տատիկի պատճառով եմ լացում։
— Տատիկի պատճառո՞վ,- զարմացավ Պիպին ու թափահարեց պոչը։ — Տատիկդ տրամադրություն չունի՞։ Նա այրե՞լ է թխվածքը, քեզ պատժե՞լ է — ձայնն աստիճանաբար շշուկի վերածելով ասաց մկնիկը։
Տղայի այտերը վարդագունեցին։
— Էլի չգուշակեցիր։
Նա թեքվեց մկնիկի ականջին ու շատ կամաց ձայնով, որ միայն մկիկը կարող էր լսել,  ասեց.

— Այս ամենը տատիկի պատճառով է, Նոր տարվա, Ձմեռ պապիկի ու նվերի պատճառով։ Ամեն նոր տարվա գիշերը, երբ ես քնում եմ, գալիս է Ձմեռ պապիկը և նվեր դնում տոնածառի տակ։ Բայց նա նվերները միայն երեխաների համար է բերում, իսկ իմ սիրելի տատիկը միշտ առանց նվեր է մնում։ Ուրեմն դու դրա համա՞ր ես լացում,- մկնիկը ձեռքով դիպավ Գոռի ուսին։ — Ընկերս, ինձանից օրինակ վերցրու։ Ինքդ նվեր պատրաստիր տատիկի համար, ժապավենով գեղեցիկ փաթաթիր, իսկ ես Ձմեռ պապիկի նման, տատիկի նվերը կդնեմ տոնածառի տակ։
— Իսկ տատիկը դա կհավանի՞,- արցունքների միջից ժպտաց տղան։
— Այն էլ ոնց։ Պատրաստիր նրա համար որևէ գեղեցիկ նկար-ապլիկացիա, կամ պլաստիլինից որևէ իր ծեփիր։
Մկնիկը մի քանի վայրկյանով անհետացավ ու հայտնվեց ամսագրերի մի մեծ կույտ շալակած։ Այդ ամսագրերում գեղեցիկ պատրաստվածքների նկարագրություններ կային։ Նրանք միասին սկսեցին թերթել ամսագրերը, որ մի հետաքրքիր բան գտնեն։ Գոռն արդեն մոռացել էր վատ տրամադրության մասին։ Նա մի գեղեցիկ նվեր ընտրեց տատիկի համար և սկսեց այն պատրաստել։ Իսկ մկնիկ Պիպին իր պահոցից բերեց գեղեցիկ ժապավեններ, որպեսզի նվերը փաթեթավորեն։ Կես ժամ անց մկնիկի օգնությամբ Գոռն արդեն պատրաստել էր իր նվերը՝ գեղեցիկ բացիկ տատիկին, և մակագրել նրա մեջ. «Սիրելի տատիկին՝ Գոռից»։
Թող տատիկն առավոտյան արթնանա, տեսնի իր նվերն ու զարմանա և մտածի, որ իսկական Ձմեռ Պապն է իրեն շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ։

Աղբյուրը՝ այստեղ

Ինչպե՞ս օգնել Ձմեռ պապիկին

հեղինակ՝ Քեյթ Վիլ

Ձմեռ պապիկը հիվանդացել էր։ Տոներին շատ քիչ ժամանակ էր մնացել, բայց նա տկար էր ու հոգնած։ Ոտքի վրա չէր կարողանում կանգնել։ Տկարությունը մի կողմից, մտածմունքն էլ իր հերթին էր անհանգստանցում… ախր այդքան երեխա անհամբեր սպասում էին նվերների։ Իսկ եթե չհասցնե՞ր ժամանակին լավանալ, որպեսզի կարողանար բարձրացնել ու գետնին հարվածել ծանր կախարդական գավազանը, որպեսզի նվերներով լի պարկը հայտնվեր… այդ ժամանակ ամեն ինչ շատ տխուր ավարտ կունենար։ Երեխաները կդադարեին հավատալ հրաշքներին։ Ոչ գիշերը, ոչ ցերեկը քուն չէր գալիս աչքերին։ Ի՞նչ պիտի աներ։ Նման մի անհանգիստ գիշեր նկուղի բնակիչ փոքրիկ մկնիկները լսեցին, թե ինչպես է Ձմեռ պապը հառաչում ու տխուր բարձրաձայն մտորում. «Հրաշքը փրկել է պետք…»
Մկնիկները շատ փոքրիկ էին և Ձմեռ պապը նրանց չէր նկատել։ Մկնիկներին շատ տխրեցրին Ձմեռ պապի խոսքերը։ Եվ նրանք որոշեցին օգնել Ձմեռ Պապին։
Հիմա եկավ նրանց մտածմունքների ժամանակը։ Իրենք շատ փոքր էին ու ոչ մի կերպ չէին կարող հենց իրենք օգնել Ձմեռ պապին։ Ինչքան էլ աշխատասեր լինեին, ինչքան էլ իրենց բոլոր բարեկամ-ազգականներին հավաքեին, միևնույնն է, միլիոնավոր երեխաների համար խաղալիքներ պատրաստել չէին կարող։
Ձմեռ պապի կախարդական գավազանն էլ միայն Ձմեռ պապին էր ենթարկվում։ Ու նրանք չէին կարող այդ բարի պապիկի ծանր գավազանը հարվածել գետնին։ Ի՞նչ անել…Ամբողջ գիշեր ծվծվալով մկնիկները վազվզեցին նկուղում։ Ամեն մեկը մի բան էր առաջարկում, բայց ոչ մի առաջարկը խելքին մոտ չէր։ Ժամանակը արագ հոսում էր, իսկ լուծում դեռ չէր գտնվել։ Մկնիկներից միայն մեկը՝ Պստիկը, չէր մասնակցում ընդհանուր քննարկումներին։ Նա իր համար մի տաքուկ անկյուն էր գտել ու քուն մտել։ Երբ լույսը բացվեց, Պստիկը հորանջելով բացեց աչքերը ու զարմացավ, որ մնացած մկնիկները ամբողջ գիշեր չեն քնել։ Երբ իմացավ, թե ինչում է խնդիրը, սուսուփուս վազեց դուրս ու հետ վերադարձավ մի քանի ժամ անց։ Մյուս մկները ուշադրություն չդարձրեցին էլ նրա վրա ու չնկատեցին նրա վերադարձը։ Ու չտեսան, որ Պստիկը միայնակ չէր։ Նրա հետ մի տարօրինակ փոքրիկ մարդուկ կար։ Այդ մարդուկը հագել էր կանաչ ու կարմիր զոլավոր զգեստ, գլխին էլ նույն գույնից սուր պոպոզով գլխարկ ուներ։ Ու տարօրինակ ականջներ ուներ այդ մարդուկը, որ գլխարկի տակից փոքրիկ պոզիկների նման դուրս էին ցցված։ Փոքրիկ մարդուկը, որ զարմացած նայում էր մկնիկների անհանգիստ շարժումներին, պատահաբար դիպավ անկյունում դրված զանգին, որն էլ զիլ զրնգաց։ Լավ է, Ձմեռ պապը գիշերվա անքնությունից հետո խորը քուն էր մտել ու չլսեց այդ ձայնը։ Բայց մկնիկները զանգի ձայնից անակնկալի եկած զարմացած նայեցին փոքրիկ մարդուկին։ Մարդուկը շփոթված նայեց շուրջն ու սուր ականջները շարժեց։ Պստիկը առաջ եկավ.
— Ես գտել եմ խնդրի լուծումը։ Մեզ կօգնեն իմ ընկերները՝ էլֆերը։ Նրանք գետնի տակի կախարդական թագավորությունում են ապրում ու մարդկանց հետ չեն շփվում։ Ու նրանք էլ կախարդական ուժ ունեն, կարող են շատ արագ բոլոր նվերները պատրաստել։
— Մնում է Ձմեռ պապիկին համոզել, որ ընդունի էլֆերի օգնությունը,- ուրախացած արձագանքեց մկնիկներից մեկը,- ախր բոլորս էլ գիտենք, որ Ձմեռ պապը շատ հպարտ է։
— Դրա համար հետս բերել եմ Աստղ Էլֆին։ Նա կօգնի համոզել Ձմեռ պապիկին։ Աստղ էլֆը մկների հետ բարձրացավ Ձմեռ պապի սենյակը։ Պապը քնած էր, իսկ բուխարու մեջ ուրախ-ուրախ ճտճտում էին վառվող փայտերը։ Ձմեռ պապը տարօրինակ շարժում զգալով, բացեց հոգնած աչքերը։ «Չէ, այս քունն էլ չապաքինեց ինձ»,- մտածեց Ձմեռ պապը ու տխուր հառաչեց։ Հետո նայեց բուխարու կողմը ու նկատեց փոքրիկ մարդուկին։ Մկները վախից թաքնվեցին բուխարու հետևը։ Զարմացած պապը տրորեց աչքերը։ Չէ, սա երազ չէր, ոչ էլ զառացանք։ Բուխարու կողքը իրոք փոքրիկ մարդուկ էր կանգնած։
— Ո՞վ ես դու։
— Աստղն եմ ես։ Ես էլֆ եմ…,- կմկմաց էլֆն ու կամաց-կամաց համարձակություն ձեռք բերելով ավելի հաստատուն ձայնով շարունակեց. — Իմ ընկեր Պստոն է ինձ կանչել այստեղ։
— Պստոն ո՞վ է։
— Մուկիկ է, փոքր, շատ փոքր։
— Բայց նաև շատ համարձակ,- բուխարու հետևից լսվեց Պստոյի ձայնն ու իրար հետևից կամաց-կամաց դուրս եկան մկնիկները։
— Ներիր, Ձմեռ պապ։ Մենք պատահաբար իմացանք, որ դու հիվանդ ես ու օգնության կարիք ունես,- ծվծվացին մկները։ — Պստոն էլ Նոր տարին փրկելու հնարը գտավ։
— Էլֆերը իմ ընկերներն են։ Նրանք շատ աշխատասեր են… ես մտածեցի, որ նրանք կկարողանան օգնել փրկել տոնը։
Մկնիկներն առանց իրար հերթ տալու փորձում էին Ձմեռ պապիկին համոզել։ Իսկ փոքրիկ էլֆն այդ ընթացքում նայում էր շուրջը ու հիանում։
— Ցանկացած էլֆի երազանքն է բարություն անել ու երեխաներին ուրախացնել։ Մինչ օրս մտածում էինք, ոնց դա իրագործենք։ Կարծես թե մեր երազանքը կարող է իրականություն դառնալ…
Ձմեռ պապը ուշադիր հետևում էր, թե ինչ է կատարվում շուրջը ու արդեն կամաց-կամաց հասկանում էր իրականությունը։ Քանի որ պետք էր փրկել երեխաների սպասված հրաշքը, Ձմեռ պապը համաձայնեց ընդունել էլֆերի օգնությունը։ Մկնիկների ու էլֆերի օգնությամբ Ձմեռ պապը շատ արագ կարողացավ կազմակերպել ամեն ինչ։ Մկները նամակներն էին արագ դասավորում, էլֆերը՝ նվերները պատրաստում։
Տոնը փրկված էր։ Երեխաների սպասված հրաշքը իրականանալու էր։
Երբ հնչեցին ժամացույցի զանգերը, երբ բոլոր կողմերից լսվեց «Շնորհավոր Նոր տարի» բացականչությունները, երեխաներն իրենց բարձերի կամ տոնածառի տակ հայտնաբերեցին իրենց այդքան սպասված նվերները։
Ձմեռ պապը ոգևորությունից ապաքինվել էր, էլֆերը՝ ուրախությունից իրենց տեղը չէին գտնում, իսկ մկները ուրախ ծվծվում էի ու հպարատանում իրենցով։ Երբ եկավ Նոր տարին ու բոլոր երեխաներն իրենց նվերները ստացան, էլֆերը տխրեցին։ Նրանց շատ էր դուր եկել Ձմեռ պապի օգնական լինելը։ Ձմեռ պապն էլ տխրեց, որ միգուցե էլֆերը չուզենան էլ իր հետ աշխատել։ Բայց մենակով աշխատել ու նվերներ պատրաստել նա այլևս չէր կարող։ Ծեր էր արդեն ու իրեն օգնականներ էին պետք։ Եվ որպեսզի նորից եկող տարում չհիվանդանար, որոշեց խնդրել էլֆերին, որպեսզի նրանք դառնան իր օգնականները։ Էլֆերը սիրով համաձայնեցին։ Նրանց կախարդական երկիրը դարձավ նվերների մեծ գործարան և նրանք ժրաջան մեղուների նման սկսեցին նվերներ պատրաստել։
Ձմեռ պապն այլևս միայնակ չէր։ Նա օգնականներ ուներ արդեն՝ էլֆերին ու նաև լավ բարեկամներ՝ մկնիկներին։
Այսուհետ Հրաշք տոնը վտանգված չէր…

Աղբյուրը՝ այստեղ

Ձմռան մի կտոր

Ստյուարտ Պ., Ռիդել Կ.

Պատմությունն այն մասին է, թե ինչպես Ոզնին ձմեռելուց առաջ խնդրեց նապաստակին ձմռան մի կտոր պահել իր համար մինչև գարուն։ Նապաստակը ձյունը գլորեց և, մեծ ձնագնդի պատրաստելով, ծածկեց չոր տերևների մեջ և թաքցրեց իր փոսում։

Մոտենում էր ձմեռը։ Ոզնին պատրաստվում էր ձմեռելուն։
— Ես կկարոտեմ քեզ,— ասաց Նապաստակը,— իսկ դու՞։
— Ո՛չ,— ասաց Ոզնին։
— Իսկ ես կկարոտեմ, — կրկնեց Նապաստակը։
— Դու հենց նոր այդ ասացիր, — փնթփնթաց Ոզնին։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

— Իսկ ինչու՞, — վիրավորվեց Նապաստակը։
— Օ՜հ, ինչ մոռացկոտ ես դու, — պատասխանեց Ոզնին։
— Մոռացկո՞տ, — կրկնեց Նապաստակը։
— Դե, այո՛, — գլխով արեց Ոզնին, —ես քեզ ասացի, որ չեմ կարող քեզ կարոտել։
— Չե՞ս կարող,- զարմացավ Նապաստակը։
— Ձմռանը ես պետք է քնեմ,- բացատրեց Ոզնին,- իսկ երազում ընկերներին չեն կարոտում։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Ոզնին վերցրեց մի սուր խիճ ու շարժվեց դեպի մոտակա մեծ ծառը.
— Նապաստա՛կ, — ասաց Ոզնին, — ես ուզում եմ քեզ խնդրել, որ…
Նապաստակը գլխով արեց ու շարունակեց նախաճաշել. նա ավարտեց խոտաբույսերով աղցանը, կերավ խատուտիկի հյութեղ ցողունը և անցավ քաղցր երեքնուկին։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Իսկ այս ողջ ընթացքում Ոզնին մի ամբողջ հաղորդագրություն էր գրում՝ քերծելով ծառի կեղևը։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

— Սա իմ ցանկությունն է։ Ես գրել եմ, որ դու չմոռանաս, — ասաց Ոզնին, — խնդրում եմ, կպահես ինձ համար ձմռան մի կտոր։
— Իսկ ինչու՞, —զարմացավ Նապաստակը։
— Ինձ շատ հետաքրքիր է , թե ինչպիսին է ձմեռը, — բացատրեց Ոզնին։
— Ձմեռը ճերմակ է, — ասաց Նապաստակը, — ձյունով և սառույցով…. և շա՜տ ցուրտ։
— Իսկ որքա՞ն ցուրտ, — հարցրեց Ոզնին, — օրինակ, հիմա էլ շատ ցուրտ է, և քունս տանու՜մ է, — ասելիս հորանջեց Ոզնին։ Նապաստակը ուզում էր սթափեցնել Ոզնուն, բայց, երբ դիպչեց ընկերոջը՝ ցավալիորեն ճզմվելով փշերի վրա, բղավեց.
— Օ՜յ…

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

— Կներես, Նապաստա՛կ, — ասաց Ոզնին,— ես պետք է ձմեռելու համար տեղ գտնեմ։
Գնամ փնտրելու։
— Ես քեզ կկարոտեմ,- լացակումած ասաց Նապաստակը։

— Կներես, Նապաստա՛կ,— ասաց Ոզնին, — ես պետք է ձմեռելու համար տեղ գտնեմ։
Գնամ փնտրելու։
— Ես քեզ կկարոտեմ,— լացակումած ասաց Նապաստակը։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Ձմեռը սաստիկ էր և ձյունառատ։ Լիճը ամբողջովին սառել էր։
Բայց Նապաստակը ցուրտ չէր զգում, միայն ուժգին քաղցած էր։
— Ահա թե ինչն է ձմռանը դժվար,- ասաց Նապաստակը` դուրս գալով բնից,— որքան ցուրտ է, այնքան շատ ես ուզում ուտել։
Նա նայեց շուրջը.
— Եվ շատ դժվար է գտնել սնունդ: Ոչ մի տեղ չէր երևում ո՛չ խատուտիկ, ո՛չ վարդագույն երեքնուկ։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Նապաստակը ստիպված էր բավարարվել սառած շագանակագույն խոտով և դարչնագույն չոր տերևներով, կոշտ կաղինով և ծառի կեղևով։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Նապաստակը հանկարծ նկատեց այն ծառը, որտեղ Ոզնին թողել էր իր ուղերձը։ Եվ այդ պահին Նապաստակի ձեռքից կաղինը ընկավ և գլորվեց բլրից բլուր։ Եվ որքան այն գլորվում էր, այնքան ձյուն էր հավաքվում կաղնու վրա։
Գլորվեց- գլորվեց և վերածվեց մի փոքրիկ պինդ գնդի։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Նապաստակը նորից կարդաց Ոզնու հաղորդագրությունը.
— Ինչ ամոթ է, չեմ հասկանում ձմռան մի կտորը որն է։
Փչեց սառը ծակող քամին։
Նապաստակը ևս մեկ անգամ ուշադիր նայեց կաղնուց ձնագնդու վերածված մեծ գնդին և անմիջապես հիշեց.
—Ձմռան մի կտոր,— ուրախ բղավեց Նապաստակը։ Նա սկսեց կաղնե ձնագնդին գլորել ձյան միջով։ Այն ավելի ու ավելի էր մեծանում՝ մինչև վերածվեց հսկա գնդի։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.
Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Նապաստակը այն փաթաթեց շագանակագույն տերևներով.
-Տերևները թույլ չեն տա, որ գնդի մեջ տաքություն ներխուժի։ Իսկ մինչև գարուն ես այն կպահեմ իմ բնում։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Գարունը եկավ։ Արևը փայլեց, ձյունը հալվեց, իսկ լճի սառույցը վերածվեց ջրի։
Ձմռան քնից արթնացավ Ոզնին։
— Ոզնի՜,— ուրախացավ ընկեր Նապաստակը։
—Նապաստա՜կ,— շտապեց նրա մոտ Ոզնին։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

—Օ՜յ, Նապաստա՛կ, դու կերել ես գլխավոր բառը, դու կերել ես « Ձմեռը»։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

—Ո՛չ, — պատասխանեց Նապաստակը,— ես կերել եմ ծառի կեղևից միայն մի կտոր, իսկ ձմեռը պահել եմ։ Այն ինձ մոտ է, հիմա կբերեմ…

Ոզնին զգուշորեն շոշափեց շագանակագույն գնդակը.
— Իսկ դու ասում էիր, որ ձմեռը ճերմակ է,— նկատեց նա։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Ու ավելացրեց.
— Եվ սառը։
— Սպասիր մի փոքր,— պատասխանեց Նապաստակը։
Եվ նա սկսեց գնդի վրայից հեռացնել տերևները։ Ոզնին հմայված նայում էր ձմռան կտորին. այն իսկապես ճերմակ էր։ Ոզնին զգուշորեն հոտոտեց այն. կարծես թե ձմռան հոտ էր գալիս։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

Ոզնին վերցրեց ձնագնդին և հպեց իրեն.

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

— Օ՜յ…

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

— Այ այսպիսին է ձմեռը,— ասաց Նապաստակը։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.

— Շնորհակալ եմ, որ չես մոռացել իմ խնդրանքը։
— Չէի մոռացել, որովհետև քեզ շա՜տ էի կարոտում,— պատասխանեց Նապաստակը,— իսկ դու կարոտու՞մ էիր ինձ։
Ոզնին մտածեց.
— Ես չգիտեմ, թե ինչ պատասխանեմ քեզ։ Իսկ դու, ի՞նչ ես կարծում։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.
Աղբյուրը՝ Պարտեզ ամսագիր

Մուլտֆիլմեր

Оставьте комментарий