Հարթակում ծնողն է…Գաթաթխիկի ծես

Օրը՝ դեկտեմբերի 13

Ժամը՝ 11:00

Վայրը` Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, այլ ցանկացողներ

Համառոտ նկարագիր

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում ծնող Գոհար Գրիգորյանը՝ Մարիի մայրիկը, սովորողների հետ կպատրաստի ավանդական կլոր գաթա:

Կներկայացվի՝ որն է գաթաթխիկի ծիսականությունն ու խորհուրդը, ինչպես են այն կիրառել՝ որպես հարսնատեսի հրավեր, բուն հարսանեկան արարողակարգի կարևոր մաս , գաթայի պատրաստման ամանորյա խորհուրդն ու տարվա բարեհաջող լինելու գուշակության սովորույթը:

Արդյունքը՝ տեսաֆիլմի ստեղծում

Աշխատակարգ 19.12-23.12

Երկուշաբթի

08:30-09:00` Սովորողների դիմավորում

09:20-11:10` լողուսուցում

11:10-13:30` Լիանա Ռոզիկյանի հետ

13:30-14:00` հանգստի ժամ

14:00-15:00` ,,Ամանորյա երազանք,, հեքիաթի հորինում

15:00-15:30` հետճաշիկ

15:30-16:10 աշխատանք ծեփամածիկով

16:00-16:30` ուշադրության խաղեր, խմբասենյակի խնամք

16:30-17:00` ճանապարհում

Читать далее

Մեր կարմիր եզը։ Հակոբ Մնձուրի

Գյուղացու արդար, հոգսաշատ, բայց անասելի քաղցր, համ ու հոտով պատմություն հայ ընտանիքի նիստ ու կացի, իրար հանդեպ սիրո, միասնականության, մեծի խոսքն արժևորելու, աշխատանքից չխուսափելու, գյուղացու քրտնաջան աշխատանքն ու կենդանուն, անասունին կարևորելու մասին: Ընդամենը մի տողով հեղինակը կարողացել է նկարագրել հայկական արդուզարդի շքեղությունը. ,,Հարսները քրդական գոտիով ու քունքե քունք պղնձե կարմիր դրամներ շարած ճակատներով, մորս հագած Շամու գինեգույն էնթերին ու կապույտ չուխա սալթան շոշափեցին, «ղըզ, նե կյուզել տըր» ըսին ու հիացան,, :

Հասկանում ես՝ որքան սար ու ձոր են հաղթահարել ձմեռվա համար փայտ գտնելու, արոտավայր հասնելու համար: Բայց որքա՜ն լուսավոր, որքա՜ն պատկերավոր է նկարագրում էդ սար ու ձորի գեղեցկությունն ու ուժը, կարմիր եզը: Ուզում ես վեր կենալ-գնալ վայելելու շռայլությունը, քանի դեռ կարող ես…

Աշխատակարգ 12.12-16.12

Երկուշաբթի

08:30-09:00` Սովորողների դիմավորում

09:20-11:10` լողուսուցում

11:10-13:30` Լիանա Ռոզիկյանի հետ

13:30-14:00` հանգստի ժամ

14:00-15:00` հետաքրքիր փորձ. եղյամապատ ճյուղեր՝ աղից

15:00-15:30` հետճաշիկ

15:30-16:10` հորինում ենք հեքիաթ փաթիլի մասին

16:00-16:30` ուշադրության խաղեր, խմբասենյակի խնամք

16:30-17:00` ճանապարհում

Երեքշաբթի

Читать далее

Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի

,, Կարծում եմ, որ դպրոցական իդեալական ծրագրում գիտելիքների սահմանված հաջորդականություն չկա: Եթե կրթությունը կյանքն է, հենց սկզբից ամբողջ կյանքը գիտական ասպեկտ ունի, մշակութային ասպեկտ, արվեստի ասպեկտ և շփվելու ասպեկտ: Այսպիսով, չի կարող ճիշտ լինել, որ ուսուցման սկզբնական փուլին համապատասխան առարկաներ են համարվում սովորական գրելն ու կարդալը, իսկ ավելի ուշ փուլերում կարող են ներառվել գրականությունը կամ գիտական առարկաների ուսումնասիրումը: Առաջընթացը ոչ թե պարապմունքների հաջորդականությունն է, այլ նրանց նկատմամբ նոր վերաբերմունքը, նոր հետաքրքրությունը, նոր փորձի ձեռքբերումը,, :

Հաճախ առիթ եմ ունենում ժամանակի թևով անցյալ վերադառնալու ու մտորելու՝ ինչ տվեց ինձ դպրոցը: Մեծ հաշվով՝ սովորել եմ լավագույն դպրոցներից մեկում, ունեցել հրաշալի ուսուցիչներ, որոնք ջանք չեն խնայել տալ գիտելիքներ՝ իրենց մասնագիտական առարկայից: Իրե՛նց առարկայից: 45 րոպե պատմություն, 45 մաթեմատիկա, հետո քիմիա, որն այդպես էլ անհասանելի մնաց ինձ… Եվ ի՞նչ եմ հիշում 10 տարվա այդքան 45 րոպեներից: Անկեղծ՝ միայն այն, ինչ պետք է եկել կյանքի բերումով: Եվ ինչքա՜ն բան է պետք գալիս, որն այդպես էլ ոչ ոք չսովորեցրեց…

Читать далее