Ողջու՜յն, Ագարա՛կ

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ագարակ

Ժամը՝ 12:10-13:10

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի ճամբարականներ

Պատասխանատու՝ Քրիստինե Գրիգորյան

Նպատակը և խնդիրները՝

  • ծանոթացում Ագարակի բնակիչներին
  • զարգացնել կենդանիների նկատմամբ հոգատարությունը և պատասխանատվությունը
  • հաղթահարել կենդանիների հետ կապված վախերն ու ձեռք բերել ինքնավստահություն, դրական հույզեր
  • տիրապետել ձիավարության կանոններին
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, միջավայրի խնամք, ճամփորդությամբ ուսուցում:

Ընթացքը՝

  • Ուղևորվում ենք դեպի Ագարակ՝ մեզ ծանոթ երգերի կատարում-ուղեկցությամբ
  • Ճամբարականները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  • Ճամբարականները ինքնուրույն խնամում և կերակրում են կենդանիներին
  • Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
  • Ձիավարում ենք

Անհրաժեշտ իրեր՝

  • ուսապարկ
  • բրդուճ, չոր քաղցրավենիք
  • ջուր, բնական հյութ
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • ախտահանիչ միջոց
  • աղբի տոպրակ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց:

Արդյունքը՝

  • Մարդ-կենդանի կապի ձևավորումը և պահպանումը ճամբարականների մոտ:
  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: