Թումանյան պապիկի, Գիսանե թոռնիկի տարեդարձն ու գրքի տոնը. նախագիծ

Օրը՝ 19.02.2024

Ժամը՝ 11:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, Գիսանեի ընտանիքի անդամներ, այլ ցանկացողներ

Հաճելի զուգադիպությամբ՝ Թումանյան պապիկի տարեդարձն ու գրքի տոնը համընկել են Գիսանե թոռնիկի տարեդարձի հետ: Տոնը կհամեմենք ո՛չ միայն Գիսանեի ու մայրիկի ձեռքով պատրաստված ու 5 տարեկանների ձևավորած քաղցրավենիքով, այլև՝ թումանյանական հեքիաթի բեմադրությամբ, որը կիրականացնենք Գիսանեի մայրիկի օգնությամբ:
Գիսանեն ընկերների համար պատրաստելու է նաև փոքրիկ անակնկալ նվեր-տոպրակներ, միևնույն ժամանակ ՝ խմբասենյակում կտիրի իրական նվերների փոխանակման ծես՝ գրքի տեսքով:

Ամփոփում

Оставьте комментарий