Թումանյանական օրեր

ԺամկետըՓետրվար

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ

Նպատակ ՝

  • բանավոր խոսքի զարգացում, ինքնուրույն մտածելու‚ երևակայելու և արտահայտվելու, խոսք կառուցելու կարողությունների ձևավորում, մեդիահմտությունների կիրառում,
  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում։

Ընթացքը՝

Մայրենի+մեդիատեխնոլոգիա՝ նկարել հերոսներին, հեքիաթներից, բանաստեղծություններից դրվագներ, մուտքագրել անունները։

Տեխնոլոգիական աշխատանքներ՝ կավով, պլաստիլինով, նկարչությամբ  ստեղծել թումանյանական հերոսներ, տիկնիկներ:

Ընտանեկան նախագծեր՝ «Կարդում ենք Թումանյան» ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծել թումանյանական մեդիաընթերցումների մեդիափաթեթ տանը, դպրոցում։

Ռոդարիական հնարքների կիրառում՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • հեքիաթների շիլափլավ,
  • շուռ տված հեքիաթներ,
  • ի՞նչ եղավ հետո․․

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):

Ամփոփումը՝ դասարանական բլոգում:

Оставьте комментарий